14 08 2019

Գործազուրկների թիվը ոչ թե կրճատվել է, այլ 6,7%-ով աճել. Հրանտ Բագրատյան

Գործազուրկների թիվը ոչ թե կրճատվել է, այլ 6,7%-ով աճել. Հրանտ Բագրատյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 14-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կրճատվել է 6.4%։

Նրա այդ հայտարարությանն արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյնաը՝ նշելով, որ գործազուրկների թիվն իրականում աճել է 6,7%-ով։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հիմա ես չեմ, դուք եք. բացեքhttps://www.armstat.am/file/article/sv_06_19a_141.pdf ԱՎԿ պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվը ավելացել է 6.7%-ով. 237 հազ դառնալով 253 հազ։ Նա նաև ասում է, որ զինծառայողների հիմնադրամին (1000 դրամանոց) ավելի շատ գումար է վճարվել և նշում պաշտոնապես գրանցված բառակապակցությունը։ Նշենք (ա) այդ 1000 դրամանոց հարկն ապօրինի է և նախկին ռեժիմի անպատասխանատու քայլերից է (ՆՓ ինքն էր դեմ) և (բ) ՀՀ վարչապետը լիազորություններ շատ ունի, բայց չկա լիազորություն մակրոտնտեսական թվեր հայտարարելու։

Նա դրանով ուղղորդում է վիճակագրական մարմիններին, մինչդեռ ընդամենը պետք է ցիտի նրանց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ