ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած հանձնառություններից ևս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։
Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արևային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչև 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման համար։
Ծրագրի նախապատրաստման նպատակով աջակից խորհրդատվական ընկերության ընտրության համար ընթանում է ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված մրցույթ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալհղմամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը