ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը հուլիսի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ էլեկտրաէներգիայի՝ օրեր առաջ տեղի ունեցած խոշոր վթարին: Նրա կարծիքով` չպետք է անտեսել համակարգում գոյություն ունեցած որևէ խնդիր: Ազատյանը նշեց, որ համակարգը մի օրգանիզմ է, չկա կարևոր ու երկրորդական, մի կաբել խափանվեց, կարող է ամբողջն անջատվել: Ամեն ինչ հատիկ-հատիկ պիտի ստուգել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը