16 08 2024

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 2 տուրբագեներատորներ միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 2 տուրբագեներատորներ միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին

Պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ) հետո Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկի 4-րդ և 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին: 

Այս մասին հայտնում է Հայկական ատոմային էլեկտրակայանը։

Տուրբագեներատորներից մեկը միացվել է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։17-ին, մյուսը` նույն օրը, ժամը 15։20-ին։ 

«Ըստ ՊՆՎ-2024-ի ծրագրի՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր օգոստոսի 18-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 1 շաբաթ շուտ: Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:»,– նշված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ