05 07 2019

Ինչպե՞ս է ՌԴ-Վրաստան ուղղության փակումն անդրադարձել Հայաստանի վրա

Ինչպե՞ս է ՌԴ-Վրաստան ուղղության փակումն անդրադարձել Հայաստանի վրա

Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցության տվյալներով՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու պատճառով վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի ուղղությամբ պահանջարկն աճել է 45%-ով։ Այս մասին հայտնում է Интерфакс-Туризм-ը։

Նշվում է, որ համեմատած նախորդ տարվա հետ՝ ռուսական զբոսաշրջային ընկերություններում 10-ից 45 տոկոսով աճել է դեպի Հայաստան ուղեգրերի վաճառքը՝ կապված վրացական ուղղության փակվելու հետ։

Ընկերությունից նշել են, որ ընդհանուր առմամբ ՀՀ և Վրաստանի պայմանները և գները շատ չեն տարբերվում։ Սակայն խնդիրը Հայաստանի՝ ծով չունենալն է։ « Սևանա լիճը բարձր լեռնային է, ջուրը սառն է, սեզոնն ընդամենը 2-2,5 ամիս է, հյուրանոցային բազան էլ աղքատ է»,- նշել են ընկերությունում՝ հավելելով, որ ՀՀ-ն Վրաստանի փոխարեն կարող է 10-20 տոկոս ավելի զբոսաշրջիկներ գրավել։

Զբոսաշրջիկների մեծ մասը չեղարկել է ուղևորությունը, իսկ մի մասը պատրաստվում է Վրաստանի փոխարեն այցելել Թուրքիա,Թունիս, Բուլղարիա, Դոմինիկյան Հանրապետություն, Չեռնոգորիա և Հայաստան։

Ընկերությունից նշել են, որ ՀՀ գործընկերներն ակտիվություն չեն ցուցաբերել, հատուկ առաջարկներով հանդես չենեկել։

Հիշեցնենքոր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից սկսած Ռուսաստան-Վրաստան փոխադրումներ իրականացնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ