29 06 2019

Տնտեսական հեղափոխության մասին խոսելը դեռ վաղ է. ԲՀԿ պատգամավոր



«Ինչպես կարելի է տնտեսական հեղափոխություն իրականացնել, դրա բացարձակ գաղափարը շատ ավելի ընդլայնված է ՝ ընդհուպ մինչև սեփականության վերաբաշխում: Պետք է կոչել ոչ թե տնտեսական հեղափոխություն, այլ տնտեսական թռիչք, որովհետև հիմքում սեփականության վերաբաշխումը չէ: Սրանք տարբեր մոտեցումներ են ընթադրում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նշելով, որ տնտեսական հեղափոխության մասին խոսելը դեռ վաղ է:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե որքանով է Հայաստանը գրավիչ օտարերկրյա ներդրողների համար, պատգամավորը նկատեց, որ այս առումով Հայաստանը ներդրողների համար դեռևս պարզ չէ:

«Հայաստանը դեռևս հարկային օրենսդրության փոփոխություններ է իրականացնում: Այդ փոփոխությունները դեռևս պետք է քննության ենթարկվեն և կենսագործունեությամբ ապացուցեն, որ դրանք իսկապես դրական ազդեցություն են ունեցել»,- նկատեց Սերգեյ Բագրատյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ