Երևանում անցկացվող հայ-իտալական բիզնես համաժողովին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ սա լավ ապացույց է հետևողական աշխատանքի, որ ՀՀ-ում Իտալիայի դեսպանը կատարում է Հայաստանում:
Նախարարը նշեց, որ պետք է կատարվեն ծրագրեր, որոնք շահույթ կբերեն և՛ Հայաստանին, և՛ իտալացի գործարարներին. «Մի քանի ամիս առաջ Իտալիայի դեսպանի հետ խոսում էինք մի կազմակերպության մասին, որը կերամիկական արտադրանք արտադրող ընկերություն էր, և նախատեսում էր Հայաստանում հիմնել իր արտադրական գործունեությունը և շուկաներ ունենալ ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Այսօր ընկերությունն արդեն ներկրել է իր սարքավորումները, այն աշխատակիցներին, ովքեր գործունեություն են ծավալելու արտադրամասում, ուղարկել է Իտալիայի Հանրապետություն՝ վերապատրաստվելու, արդեն 2-3 ամսվա ընթացքում կսկսի արտադրանք թողարկել և արտահանել»,- ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսնայութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը