05 06 2019

ԿԲ պարզաբանումը՝ դեպի Հայաստան դրամական փոխանցումների սահմանափակումների մասին

ԿԲ պարզաբանումը՝ դեպի Հայաստան դրամական փոխանցումների սահմանափակումների մասին

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց Ղազախստանում և Ռուսաստանում գործում են սահմանափակումներ` կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ:

«ՀՀ կենտրոնական բանկը, ուսումնասիրելով տեղեկությունները, կապ է հաստատել գործընկեր կառույցների հետ, և ստացել հավաստիացումներ, որ դեպի Հայաստան փոխանցումների հետ կապված, կարգավորող մարմինների կողմից սահմանված չեն որևէ առանձին սահմանափակումներ, և առկա սահմանափակումները չեն վերաբերում երկրներին՝ առավել ևս ՀՀ-ին։

Ավելին՝ պարզվել է, որ Ղազախստանից դեպի Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է, և կապված է ոչ թե Հայաստանի հետ, այլ հաճախորդի կողմից սահմանված չափը գերազանցող գումարի փոխանցման հետ»,– ասվում է ԿԲ պարզաբանման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ