05 06 2019

Կառավարությունը գերակատարել է նախորդ կառավարության բյուջեի պլանը. Նիկոլ Փաշինյան



«Մեր կառավարությունը, որը ձևավորվել է 2018 թվականի մայիսին կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը՝ խոսքը մակրոտնտեսական կայունության պահպանման մասին է»,- խորհրդարանում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հնարավոր չի համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում մասշտաբային քաղաքական փոփոխություններ և այդ փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կիսափլուզումներով, սակայն նրանց հաջողվել է մակրոտնտեսական կայունություն պահպանել:

Այնուհետև վարչապետը նշեց, որ 2018 թվականին, հակառակ կանխատեսումներին տեղի է ունեցել գնանկում. «Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հիմնական քննարկվող թեման գնաճն էր, և շատ նեգատիվ կանխատեսումներ էր արվում այս առումով: Կանխատեսվում էր, որ մենք կունենանք գնաճային ցնցումները, սրանից բխող ռիսկերով, բայց մեզ հաջողվեց այդ թվում որոշ արտակարգ միջոցներ ձեռնարկելով զսպել գնաճը, և տարվա արդյունքներով մենք ունեցանք գնանկում»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով 2018 թվականին բյուջեի թերակատարմանը վարչապետը այն կապեց «թավշյա հեղափոխությունից» հետո տեղի ունեցող իրադարձությունների հետ. «Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել բյուջեում: Բյուջեում թերակատարում ծախսային մասերով, ծախսերը, որը պլանավորված էր 2018 թվականին ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել իրականացնել և սա կապ ունի մի քանի խնդիրների, այդ թվում կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ