03 06 2019

ԿԲ նախագահի՝ իշխանւթյան հետ լեզու գտնելու և երկար պաշտոնավարելու գաղտնիքը

ԿԲ նախագահի՝ իշխանւթյան հետ լեզու գտնելու և երկար պաշտոնավարելու գաղտնիքը

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել «լեզու գտնել» նոր իշխանությունների հետ, նշեց․ «Ես լեզու գտնելու ընդհանրապես տրամադրություն եւ վարքագիծ չունեմ:  Ինձ թվում է, ես իմ աշխատանքը կատարում եմ շատ նորմալ եւ պրոֆեսիոնալ, եւ ամենակարեւորը՝ ԿԲ աշխատակիցները մեր արտաքին, կարեւորագույն ռեզերվներն են, ու ի շնորհիվ ԿԲ թիմի մենք ապահովել եւ կշարունակենք ապահովել գների եւ ֆինանսական կայունություն:

Ու դա կարեւորագույն գրավականն է: Ես խնդիր չունեմ եւ երբեք չեմ կառչել իմ աշխատատեղին»։

Ջավադյանը, ի դեպ, դեռեւս մի տարի ժամկետ ունի մինչ պաշտոնավարման ավարտը:

Պատասխանելով հարցին, թե ինչու Ռուսաստանից ու Ղազախստանից փոխանցումներ չեն գալիս Հայաստան, ԿԲ նախագահը նշեց․

«Դրանք կապված են իրենց բանկային համակարգի հետ: Խնդրում ենք քաղաքացիներին՝ առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին՝ այն բանկերին, որ փոխանցում չեն անում: Ակնհայտ է, որ ՀՀ-ում որեւէ խոչընդոտ չկա փող ընդունելու հարցում:Հնարավոր է փողերի լվացման հետ կապված խնդիրներ լինեն եւ այդ երկրներում գումարները չթողնեն»։

Դիտարկմանը, թե դա կարող է պայմանավորված լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած այցի հետ, Ջավադյանն ասաց, որ դա որևէ կապ չունի իրականության հետ:

Արթուր Ջավադյանը հայտնեց, որ ԿԲ աշխատակազմի ավտոմեքենաների թիվը կրճատվել է, և իրենք 10 մեքենա վաճառում են, հիմնականում՝ ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։

Դիտարկմանը, որ ԿԲ-ն 31 ավտոմեքենա ուներ և հայտարարում էր, որ կրճատելոը տեղ չունի , այժմ ինչպե՞ս ունի, ԿԲ նախագահը պատասխանեց. «Ցանկացած տեղում կրճատելու տեղ կա, կարելի է աշխատակիցներին էլ կրճատել: Ցանկացած հիմնարկում, եթե ղեկավարը որոշի, կարող է 10 տոկոսով կրճատել»։

ԿԲ նախագահը նաև նշեց՝ դեպի Հայաստան դրամական ներհոսքը գնալով ավելանում է, իսկ արտահոսքի մասով բավականին ուշադիր են. որոշակի աճ կա, որը զուգակցվում է ներհոսքի աճի հետ: Ջավադյանը հավելեց՝ դա չի նշանակում, որ երկրից փողի խոշորածավալ արտահոսք կա երկրից: 

«Ներհոսքը տարբեր գործոնների հաշվին է աճել: Նախ, դա պայմանավորված է ԵՏՄ երկրների հետ մաքսային սահմանների վերացումով: Այդ աճի տեմպը կապված է նաեւ այն վերականգնման հետ այն ծավալի, որ ունեցել ենք նախկինում, որի վրա ազդեցություն ունեցած 2014 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը»,-նշող Ջավադյանը:

Նրա խոսքով, որեւէ գումարներ որեւէ ուղղություններով չի գնում, դա անհնար է։

ԱԺ-ում ԿԲ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանը արդեն երկու անգամ նշանակվել է ԿԲ նախագահ՝ աշխատելով  և՛ երկրորդ նախագահի, և՛ երրորդի ժամանակ՝ համարվելով նրանց մտերիմը: 

Պատասխանելով պատգամավորի հարցին, թե ինչպես է կարողանում աշխատել այդքան երկար և հասցրե՞լ է մտերմանալ վարչապետ Փաշինյանի հետ, Ջավադյանը նշեց , որ եթե պատգամավորը մի քիչ էլ խորանար, կպարզեր, որ ինքը ԿԲ խորհրդի անդամ էլ նշանակվել է դեռ առաջին նախագահի օրոք։ Երկար աշխատելու կարողությունը ԿԲ նախագահը պայմանավորեց թիմի արհեստավարժությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ