30 05 2019

Տնտեսությունը ունի լավ տրամադրություն. Նիկոլ Փաշինյան



Մայիսի 30-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Ազգային վիճակագրական կոմիտեի ապրիլ ամսվա ցուցանիշները: Վարչապետը մի քանի ցուցանիշ նշեց. մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով: Առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 16,2 տոկոսով: Նրա խոսքով առաջին չորս ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշները դրական դինամիկա են ցուցաբերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ