17 05 2019

ԵՏՄ միասնական արժույթ սահմանելու կարիք չկա․ ԵՏՀ պաշտոնյա

ԵՏՄ միասնական արժույթ սահմանելու կարիք չկա․ ԵՏՀ պաշտոնյա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսագիտության հարցերով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան հայտնել է, որ ԵՏՄ-ում միասնական արժույթ ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Այս պահին դա մեզ բացարձակապես որևէ տնտեսական առավելություն չի տա։ Երբ մենք խոսում ենք արժույթի, դրամական հաշվարկների մասին, համար 1 խնդիրը ազգային արժույթների կիրառման ընդլայնումն է»,- ասել է Վալովայան՝ հավելելով, որ Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում զգալիորեն օգտագործվում են ազգային արժույթները, իսկ Ղազախստան-Ղրղզստան կամ Ղազախստան-Հայաստան հարաբերություններում հիմնականում կիրառվում է դոլարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ