«Ցեմենտի հումքի նկատմամբ այս պահին պետական տուրք չկա, կառավարությունն իր նախագծով առաջարկում էր երկուսի նկատմամբ պետական տուրք սահմանել։ Մենք ասում ենք, քանի որ հստակ հիմնավորում չենք լսել ու դրա ազդեցության գնահատականները, ոչ նպատակահարմար ենք համարում ցեմենտի հումքի վրա պետք է տուրք կիրառելը։ Եթե կներկայացվեն պատշաճ հիմնավորումներ, նախ պետք է որոշում կայացնենք պետտուրք լինելու է, թե՝ ոչ, և եթե սահմանվի պետտուրք պետք է որոշենք որքան է լինելու։ Իսկ դրա համար մեզ պետք է իմանալ ցեմենտի իրական ինքնարժեքը։ Այս պահին հիմքեր ունենք մտածելու, որ ցեմենտի ինքնարժեքը բավականին ուռճացված է»,- ապրիլի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը