«Հիմնական խնդիրը վարչապետին ճիշտ պետք է ներկայացնել, որ կարողանա որոշում կայացնել, թե չէ՝ ամեն հարց վարչապետի վրա գցելով․․․ Ինձ ճիշտ հասկացեք, ով ինչ անի, վարչապե՞տը պետք է պատասխան տա»,- ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Հարցին, թե մի առիթով ասել էր, իշխանությունից գոհ չէ, արդյոք այս մեկ տարում փոփոխություն չկա՞, Ծառուկյանը պատասխանեց. «Ես չեմ ասում փոփոխություն չկա, կան, բայց տնտեսական, սոցիալական փոփոխություն չկա։ Իսկ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ պատրաստվում են լքել երկիրը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը