ԵՊՀ-ում ուսանողա-դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց տնտեսական հեղափոխության մասին։
Վարչապետն ասաց, որ տնտեսական հեղափոխություն կլինի Հայաստանում այն ժամանակ, երբ քաղաքացին իր տնտեսական վարքագիծը փոխի, ինչպես որ քաղաքական վարքագիծը փոխեց, և եղավ հեղափոխություն։
Տնտեսագիտության դոկտոր, նախկին դասախոս Վարդան Բոստանջյանը վարչապետին ասաց, որ տնտեսական և քաղաքական հեղափոխությունները նույն բանը չեն։
Վարչապետն իր հերթին ասաց, որ համաձայն է, պարզապես նույն ալգորիթմով պետք է լուծվեն։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը