Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի պաշտոնում։ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում գնահատական տալ հանձնաժողովի նախկին ղեկավարների աշխատանքին։ Հարցին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ջերմ կապե՞րն են ընկած պաշտոնի առաջադրվելու հիմքում, Գեղամ Գևորգյանն ասաց․ «Տիգրան Ավինյանի հետ իմ ջերմ կապերը չի անդրադարձել որևէ բանի վրա։ Իմ մասնագիտական կարողությունն է անդրադարձել պաշտոնի նշանակման համար, իմ համար որևէ մեկ չի միջնորդել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը