10 04 2019

Ամերիաբանկի 10-ամյա գործունեությունը` թվերով



Ամերիաբանկն ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում` ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:

Կարևորելով իր հաճախորդների հետ միասին անցած ուղին և համատեղ ձեռքբերումները` Ամերաբանկն արժևորում է իր յուրաքանչյուր գործընկերոջ և իր նվիրված թիմի ներդրումը բանկի շարունակական աճի և զարգացման գործընթացում:

Այս ամենի շնորհիվ է հնարավոր եղել դառնալ առաջատար ֆինանսական կառույց Հայաստանում գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով և ունենալ նշանակալի ազդեցություն երկրի տնտեսության զարգացման վրա, ներկայանալ յուրօրինակ կորպորատիվ մշակույթով, լինել պատասխանատու կառույց հասարակության հանդեպ:

Բանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1մլրդ ԱՄՆ դոլարը:

Ամերիաբանկը շարունակելու է զարգացման իր անշեղ ուղին և համաձայն իր ռազմավարության`ձգտելու է առավել հավակնոտ նպատակների իրագործմանը:

Ինչպիսին է եղել Բանկի անցած ճանապարհը, ինչ ազդեցություն է ունեցել Բանկի գործունեությունը երկրի տնտեսության վրա. այս և մի շարք հարցերի պատասխանը կներկայացնեն գործունեության փաստացի արդյունքները:

2007թ․ 2018թ․
Ներդրում 5,7 մլն դոլար 132,7 մլն դոլար
Ակտիվներ 44,5 մլն դոլարի 1 մլրդ 612 մլն դոլար
Պարտավորություններ 33 մլն դոլար 1 մլրդ 426 մլն դոլար
Վարկեր 9 մլն դոլար 1 մլրդ 166 մլն դոլար
Հաճախորդներից ներգրաված միջոցներ 29 մլն դոլար 906 մլն դոլար
Շահույթ 0,5 մլն դոլարի 22 մլն դոլար
Աշխատակիցների թիվ 34 976

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ