Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտնել է, որ նախարարությունը նպատակահարմար է գտնում գազի գնի ամենամյա սահմանման փոխարեն անցնել «Գազպրոմի» հետ գազի գնի 5-ամյա համաձայնագրի։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Չափազանց կարեւոր էբնական գազի գնի՝ նվազագույնը հինգ տարով սահմանման կարգի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, որը գազի գների սահմանման սակագնային քաղաքականության մեջ որոշակիություն ունենալու հնարավորություն կտա»,- նշել է Մելքոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը