Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 20 մլն հատ ավելի ՀԴՄ կտրոն է տպվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա անդրադառնալով մամուլում շրջանառվող խոսակցություններին, թե 2019 թվականի հունվարի մեկից պարտադիր է դարձել ՀԴՄ կիրառումը նաև մինչև 58 մլն շրջանառություն ունեցող հարկ վճարողների համար և ավել տպված ՀԴՄ-ները կարող են ուղղակի ավելացված ՀԴՄ-ների արդյունք լինել, նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: Անանյանը հայտնեց, որ բազմաթիվ ընկերություններ դիմել են ՊԵԿ-ին` հին սերնդի ՀԴՄ-ներ շահագործելու համար և ստացել համաձայնություն:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը