27 03 2019

Ford-ը հեռանում է Ռուսաստանից

Ford-ը հեռանում է Ռուսաստանից

Ամերիկյան Ford ընկերությունը հունիսի վերջից այլևս մարդատար ավտոմեքենաներ չի արտադրի  Ռուսաստանում, գործարանները կփակվեն: Այս մասին գրում է Ведомости-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությանը:

«Բիզնեսի վերակառուցումը ենթադրում է մարդատար մեքենաների արտադրության դադարեցումը 2019-ի հունիսին։ Դրան կհաջորդի 2 գործարանի և շարժիչների արտադրման գործարանի փակումը Ռուսաստանի քաղաքներում»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Հավելվում է, որ այս միջոցները կհանգեցնեն աշխատակիցների կրճատման։ Կրճատումները նախ կիրականացվեն առաջին հերթին կամավոր ազատման հիմքով՝ հավելյալ փոխհատուցման վճարման պայմանով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ