11 03 2019

Կարեն Կարապետյանը նոր պաշտոն կստանա Ռուսաստանում

Կարեն Կարապետյանը նոր պաշտոն կստանա Ռուսաստանում

ՌԴ կառավարությունը հաստատել է «Зарубежнефть » նավթագազային ընկերությամ տնօրենների խորհրդի թեկնածուների կազմը՝ բաղկացած 7 թեկնածուից։ Տնօրենների խորհրդի կազմում առաջադրվել և հաստատվել է նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:

Տնօրենների խորհրդի կազմում առաջադրվել են նաև Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերը, տնօրենների խորհրդի գործող նախագահ Եվգենի Մուրովը, էներգետիկայի նախարարության վարչության տնօրեն Ալեքսանդր Գլադլովը, Зарубежнефть-ի ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը և Ռուսական էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ