Top-News.am-ը գրում է. «ԱԺ-ն ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Այն ընդունվեց բուռն, երկարատև, և որ ամենակարևորն է՝ «դուխով» ծափերով: Նիկոլ Փաշինյանն էլ ոգևորվելով ծափերից հայտարարեց, թե երկրորդ քայլերթն է կազմակերպում, որի նպատակը տնտեսական հեղափոխությունն է:
Անցած ամիսներին տնտեսության բնագավառում, առանց չափազանցության զրոյական դրական տեղաշարժ, ոչ մի քայլ, որը հույս կտա, որ մոտ ապագայում տեղաշարժեր են լինելու, և այսքանից հետո խոսում են հեղափոխության, տնտեսական հեղափոխության մասին:
Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինայնն արդեն իսկ հեղափոխության հաղթանակի պատասխանատու նշանակեց ժողովրդին: Արդեն իսկ պարզ է՝ կենսամակարդակի աճ չլինելու դեպքում մեղավորն արդեն իսկ պարզ է՝ ժողովուրդն է:
Ընդհանրապես, տնտեսական հեղափոխության մասին չեն խոսում, այլ կոնկրետ քայլեր են անում: Հայաստանում տնտեսական հեղափոխություն եղավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, երբ սկսած 2001 թվականից մինչև 2008-ը տնտեսությունն աճում էր երկնիշ թվերով:
Ի դեպ, այդ տնտեսական հեղափոխությունից ոչ առաջ, ոչ էլ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը տնտեսական հեղափոխությունից չէր խոսում, քանի որ տնտեսությունն այն ճյուղն է որը կոնկրետ գործողություններ է սիրում, և ոչ թե կարգախոսեր և կոչեր:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում որևէ մեկից ունեցվածք չէին ուզում խլել և մտադրություն էլ չունեին, իսկ ներդրումների ծավալներն էլ աճում էին ոչ այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը գեղեցիկ և լավ ելույթներ էր ունենում, այլ որովհետև կոնկրետ քայլերով և գործողություններով տնտեսություն էր զարգանում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը