Մենք ներկրելու ենք կոկորդիլոսի ձուն, որի մեկ հատն արժե 400 դոլար: Դրանք բերելու ենք բուծարանից: Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնության հեղինակ «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:
Նախաձեռնության հիմնադրի խոսքով՝ սա առաջին դեպքն է, որ կոկորդիլոս են բերելու Հայաստան, այդ պատճառով ՊԵԿ-ը չունի դրա համար համապատասխան կոդը։ Սակայն արդեն ՊԵԿ-ի հետ ճշտել են, թե կոկորդիլոսներն ինչ կոդով պետք է ներկրվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը