01 02 2019

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ համատեղ լուսանկարման արարողությունից հետո ներկա է գտնվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Օրակարգում 2018 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և մակրոտնտեսական իրավիճակի քննարկումն էր:

Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, ինչպես նաև միության թվային օրակարգին: Խորհրդի նիստի ընթացքում որոշվել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկազմակերպվի գարնանը Հայաստանում: 

Նիստի՝ Երևանում անցկացվելու մասին հաղորդել է նաև Ղրղզստանի վարչապետ Մոհամմեդկալի Աբիլգազիևը:  Ինչպես հայտնել է ТАСС-ը, նա ասել է. «Հայկական կողմի առաջարկով մեկ անգամ ևս նախատեսում ենք հանդիպել արևոտ քաղաքում: Եվ օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ առաջարկ եմ ներկայացնելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանից հետո անցկացնել մեզ մոտ՝ Չոլպոն-Ատա քաղաքում՝ օգոստոսին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ