Al Jazeera հեռուստաընկերությունը ֆիլմ է պատրաստել ՀՀ բնապահպանության մասին։ Ֆիլմում ներկայացվում են մասնավորապես այն վտանգները, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքավայրի շահագործումից։ Ինչպես նշվում է ֆիլմում, Հայաստանի նոր վարչակազմը լուրջ երկընտրանքի առջև է՝ արժե՞ արդյոք վերսկսել բազմամիլիարդանոց նախագծի իրականացումը։
«Կողմնակիցները կարծում են, որ դա կարող է Հայաստանին շահ բերել՝ արտասահմանյան ներդրումների և աշխատատեղերի տեսքով։ Սակայն դրա դեմ հանդես է գալիս ակտիվիստների և ցուցարարների գնալով ավելի արդյունավետ դարձող կոալիցիան, որը նախազգուշացնում է, թե նախագիծը հսկայական վնաս կպատճառի շրջակա միջավայրին և ավելի մեծ վտանգի կենթարկի աշխարհի հազվագյուտ և գեղեցիկ կենդանիներից մեկին՝ կովկասյան հովազին»,- նշում են ֆիլմի հեղինակները։
25 րոպեանոց ֆիլմում ներկայացված են կարճ հատվածներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի և տեղի բնակիչների հետ հարցազրույցներից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը