Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը ՀՀ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2018 թվականի ընթացքում բազմաթիվ հանքարդյունաբերական կազմակերպություների զգուշացում են տվել, որոնք հիմնականում կապված են եղել տուրքերի, ապառքների վճարման հետ, որոնք ընդերք օգտագործողները պարտավոր էին վճարել, բայց չեն վճարել:
«Մոտ 12 մետաղական հանքարդյունահանում իրականացնող կազմակերպությունների է զգուշացում տրվել եւ շուրջ 60 ոչ մետաղական: Գործընթացը շարունակական է եւ այն կազմակերպությունները, որոնք զգուշացումից հետո չեն կատարում իրենց պարտավորությունները, զրկվում են իրավունքից, իսկ որոնք կատարում են, վարչական վարույթը կարճվում է»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը