22 01 2019

Ի՞նչ անել, եթե Ձեզ ՀԴՄ կտրոն չեն տրամադրել

Ի՞նչ անել, եթե Ձեզ ՀԴՄ կտրոն չեն տրամադրել

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հայտնում է, որ եթե առանձին հարկ վճարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ, ապա այդ մասին քաղաքացիները կարող են տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]:

ՊԵԿ-ից հայտնում են, որ նամակին կարող են կցել հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն, հասցեն, լոգոն, գնում կատարելու ժամը, հարկ վճարողի կողմից տրված հաշվառման կտրոնը, նկարներ և այլ տեղեկատվություն: ՊԵԿ-ը երաշխավորում է ներկայացված տեղեկատվության գաղտնիությունը:

Միաժամանակ կոմիտեն հորդորում է գնում կատարելիս տնտեսվարող սուբյեկտներից պահանջել ՀԴՄ կտրոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ