15 01 2019

Վերջնական որոշում է․ Հայկ Մարությանը՝ սրճարանները Օպերայի տարածքից «վտարելու» մասին

Վերջնական որոշում է․ Հայկ Մարությանը՝ սրճարանները Օպերայի տարածքից «վտարելու» մասին

Երևանի քաղաքապետարանը ցանկանում է օպերայի հարակից տարածքի կանաչ գոտիները կվերականգնել: Այդ պատճառով պետք է հարակից սրճարաններին վարձակալությամբ տրված տարածքները կամ դրանց մի մասը հետ վերցվի։

Հունվարի 15-ին՝ Երևանի ավագանու նիստի ավարտից հետո, քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին ասաց, որ քաղաքապետարանը բոլոր տնտեսվարողների հետ ունի պայմանագիր, յուրաքանչյուրն իր գործունեությունը ծավալում է դրա շրջանակներում, ու պայմանագրերում առկա դրույթները քաղաքապետարանը չի խախտելու:

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ քաղաքապետարանը նման քայլի է դիմել, որ օպերայի տարածքից «Ջազզվե» և «Ռիչ» սրճարանները հեռացնի, Մարությանը պատասխանեց, որ իրենք նման միտում չունեն, հակառակ պարագայում` քաղաքի այլ հատվածներում գտնվող այդ սրճարանները նույնպես կապամոնտաժվեին:

«Ամբողջ աշխարհում օպերայի շենքերի տարածքում նման բան գոյություն չունի: Այդ տարածքում սրճարանների մի հատվածի ապամոնտաժման գործընթացում մենք շարժվելու ենք օրենքին համապատասխան»,- ասաց քաղաքապետը:

«Բնականաբար, մեր վերջնական որոշումն է: Բացի այդ` բոլոր բիզնեսմեններն էլ ունեն խնդիրներ: Ես պարտավոր չեմ բոլոր խնդրին անդրադառնալ, այլ միայն մեր հարաբերություններից, պայմանագրերից բխող հարցերը պետք է կարգավորենք»,- հավելեց քաղաքապետը։

Նշենք, որ քաղաքապետարանը վարձակալներին առաջարկում է 30 օրում հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ