Երևանի ավագանին որոշեց տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2018 թվականի հարկային շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառել դրույքաչափերի նվազեցման արտոնություններ։
Երևանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազային վաճառքի թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափերը նվազեցվեց 58.34 տոկոսի չափով։ Առևտրի օբյեկտների ժամը 24.00–ից հետո աշխատելու թույլտվության համար դրույքաչափը նվազեցվեց 72.92 տոկոսի չափով, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների աշխատանքի համար ժամը 24.00–ից հետո թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափն իջեցվեց 70 տոկոսի չափով։
Նախագծով արտոնություններ են տրվում այն տնտեսվարողներին, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել են 2019 թվականի հունվարի 1-ից։
Հիշեցնենք, որ դրույքաչափերը բարձրացվել էին նախորդ նիստերից մեկում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը