ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան իր էջում ինֆոգրաֆիկայի տեսքով ցուցադրել է 2019թ. ինտերակտիվ պետական բյուջեն: Ինտերակտիվ բյուջեի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե ինչ նպատակով, ուղղությամբ և ինչպես են ծախսվում բյուջեի գումարները, տեսնել բյուջեի եկամուտներն ու ծախսերն առցանց ռեժիմով։Ինտերակտիվ բյուջեում ցուցադրված է, թե տվյալ պահի դրությամբ ինչքան գումար է ծախսվել և դեռևս ինչքան է նախատեսված ծախսել հետևյալ ուղղություններով.
· Տնտեսական հարաբերություններ,
· Շրջակա միջավայրի պաշտպանություն,
· Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ,
· Առողջապահություն
,· Հանգիստ, մշակույթ և կրոն,
· Կրթություն,
· Սոցիալական պաշտպանություն,
· Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր,
· Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ,
· Պաշտպանություն,
· Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն:
Կառավարության ներկայացրած ինտերակտիվ բյուջեն հասանելի է հետևյալ հղումով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը