Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նա ընդգծեց՝ տեղյակ չէ, թե ինչպիսի դիրքորոշում այս հարցի շուրջ ունի Ռուսաստանը՝ նկատելով, որ հայկական կողմը բանակցում է գազի սակագնի իջեցման մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը