21 12 2018

Գազի միասնական շուկան ԵԱՏՄ-ում կգործի 2025թ-ից

Գազի միասնական շուկան ԵԱՏՄ-ում կգործի 2025թ-ից

ԵԱՏՄ կազմում Բելառուսի գործընկերները հավանության չեն արժանացրել գազի միասնական շուկա ստեղծելու տեմպերն արագացնելու Մինսկի առաջարկը: Այս մասին հայտարարել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը, գրում է РИА Новости-ն։

Բելառուսի կառավարությունն իր գործընկերներին առաջարկել էր արագացնել միասնական էներգետիկ շուկաների ստեղծման գործընթացը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության տնօրեն Լեոնիդ Շենեցը հայտարարել էր, որ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկան մասնակից երկրների կամքով կարող է գործարկվել 2023 թվականից 2025-ի փոխարեն, ինչպես նախատեսվում է ներկայում, սակայն դրա համար համապատասխան քայլեր է անհրաժեշտ կատարել: «Մենք նման առաջարկ ունեինք: Մենք միշտ ասել ենք, որ պետք է համաձայնեցնել էլեկտրական էներգիայի, գազի, նավթի շուկաների ստեղծման ընթացքն ու ժամանակը: Մենք նման առաջարկներ էինք ուղարկել, սակայն դրանք դեռևս չեն հաստատվել»,- ասել է Կարանկևիչը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ