Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը գնել է հեմոդիալիզի «Դիալոգ» կենտրոնների ցանցը, որտեղ «արհեստական երիկամ» սարքի միջոցով իրականացվում է երիկամային սուր և քրոնիկ անբավարարության բուժում: Այս մասին հայտնում է Kommersant.ru-ն:
Տեղեկությունը հաստատել է ցանցի հիմնադիր Իգոր Վարլամովը, իսկ «Տաշիր»-ն ու «Դիալոգ»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Վարդանյանը գնման տեղեկությունը հերքել են:
Նշվում որ 2017թ. «Դիալոգ»-ի հասույթը կազմել է 350.3 մլն ռուբլի: Այժմ ցանցը ներառում է չորս բուժհաստատություն: Նոր սեփականատերերը մտադիր են եկող տարում ընդլայնել ցանցն ու երեք նոր բուժհաստատություն բացել:
Ռուսաստանում այժմ հեմոդիալիզի կարիք ունեցող մոտ 45.000 հիվանդ կա, որից 5.000-ը՝ Մոսկվայում:«Դիալոգ»-ի կենտրոնները սպասարկում են 550 հիվանդի:
Նաև նշվում է, որ վերջին շրջանում «Տաշիր»-ն ու դրա ենթակառուցվածքներն ակտիվ ներդրումներ են անում բժշկական ոլորտում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը