01 11 2018

Հայկական իշխանի մուտքը ՌԴ արգելվել է

Հայկական իշխանի մուտքը ՌԴ արգելվել է

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին և բոլոր շահագրգիռ անձանց հաղորդել է Ղազախստանի, Հայաստանի, Գերմանիայի և Կորեայի ձեռնարկություններից ներկրվող անասնապահական ապրանքների՝ ՌԴ-ի և ԵՏՄ պահանջների բազմաթիվ լուրջ խախտումների մասին։ Ծառայությունը խախտումները բացահայտել է ապրանքների լաբորատոր հետազոտությունների արդյունքում, որոնք անցկացվել են «Ռոսսելխոզնադզոր»–ի ենթագերատեսչական մարմինների կողմից։  

Արդյունքում «Ռոսսելխոզնադզոր»–ը որոշել է ժամանակավոր սահմանափակել հետևյալ ձեռնարկություններից ապրանքների մատակարարումը ՌԴ՝ կապված «ՖՈՒԴ ԷՔՍ» ՍՊԸ-ի (ՀՀ) կապված իշխանի մեջ դահանակագույն և վառ կանաչ նյութ հայտնաբերելու հետ։

Բացի այդ, «Ռոսսելխոզնադզոր»–ը ուժեղացված լաբորատոր վերահսկողական ռեժիմ է սահմանել «Իժևսկի» ղազախական ձեռնարկության արտադրանքի առաքման վրա՝ հավի մսի մեջ սալմոնելա հայտնաբերելու պատճառով։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ