31 10 2018

ՀՀ-ից ՌԴ տարված 900 հերբերա ոչնչացվել է

ՀՀ-ից ՌԴ տարված 900 հերբերա ոչնչացվել է

«Ռոսսելխոզնադզոր»–ի Օմսկի վարչության աշխատակիցները Հայաստանից տարված հերբերաների խմբաքանակ են ոնչացրել են, հաղորդում է «ՕՄՍԿՌԵԳԻՈՆ» պորտալը։

Ինչպես նշվում է, հոկտեմբերի 29-ին շրջանի տարածք ինքնաթիռով 900 հերբերաներ են տարվել ՀՀ տարածքից։ Ստուգման ժամանակ աշխատակիցները հայտնաբերել են կարանտինային վնասատուներ՝ ծաղկային թրիփս. «Շրջանի տարածքում վնասատուի տարածումը բացառելու համար հրահանգվել է ոչնչացնել վարակված ծաղիկները։ Հոկտեմբերի 30-ին ծաղիկներն այրվել են»,–նշել են «Ռոսսելխոզնադզոր»–ի մամուլի ծառայությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ