Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուրեմն քանի որ, ցավոք սրտի, որոշ պաշտոնյաներ նախկինների նման շարունակում են ամեն ինչ ներկայացնել մենակ վառ գույներով՝ անգամ բացահայտ վատ ցուցանիշները «լղոզված» կերպով ներկայացնելով, դնում եմ ընդամենը մի ցուցանիշ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ ըստ վճարային հաշվեկշռի։
ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է ընդամենը 9.4 մլն դոլար։ Դա 3 անգամ պակաս է 2017 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշից, և 5.3 անգամ՝ 2016 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշից։
Իսկ գիտե՞ք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ վաղը ավելի վատ ցուցանիշներ ենք ունենալու տնտեսական ակտիվության, արդյունաբերության ու մյուս ուղղություններով։ Էսօր Չկատարվող ներդրումների հետևանքը հետո է երևալու։
Ասածս ի՞նչ է՝ մի վախեցեք վատ ցուցանիշների ու դժվարությունների մասին խոսելուց։ Ավելի լավ է առաջինը ինքներդ խոսեք դրանց մասին, խոսեք պատճառների ու լուծման ուղիների մասին։ Ոչ թե լղոզեք, ցուցանիշներից ընտրեք ձեզ դուր եկածները, մանիպուլյատիվ ձևակերպումներով ինքներդ ձեզ համոզեք, որ ամեն ինչ ok է։ Ինքներդ ձեզ, որովհետև, ասենք, ինձ ու իմ նման լիքը մարդիկ էդ ցուցանիշները տեսնում ու մի քիչ հասկանում են։
Հեղափոխությունը նաև ինքներդ ձեր մեջ արեք՝ ձեր մտածելակերպի ու մոտեցումների մեջ։ Ու իրար եկեք՝ գործ արեք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը