ԵԱՏՄ-ն մոտ երկու տարուց կարող է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանա: Այս մասին ТАСС-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ նախ պետք Է ստանան երկրների համաձայնությունը, այնուհետև այդ առաջարկը ներկայացնեն պետությունների ղեկավարներին:
«Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց համաձայնությունը, կդիմենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը»,- նշել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ 5 անդամներից 4-ը ԱՀԿ լիիրավ անդամներ են, ինչը նշանակում է՝ երբ ԱՀԿ հարթակներում բանավեճ Է լինում մաքսատուրքերի կամ փոխադարձ առևտրի խոչընդոտների վերաբերյալ այս կամ այն հարցով, այդ երկրները չեն կարող ինքնուրույն բանակցել, քանի որ այդ լիազորությունները հանձնված են վերազգային մարմնին՝ ԵԱՏՀ-ին:
«Եվ քանի որ Ղրղզստանը և Հայաստանը նախ եղել են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ, իսկ այնուհետև՝ ԵԱՏՄ անդամներ, ապա այստեղ որոշ հարցեր են ծագում, որոնց վերաբերյալ անհրաժեշտ են բոլոր երկրների հետ համաձայնեցված որոշումներ»,- պարզաբանել Է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ազգային արժույթի հարցին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հաշվարկների անցնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն 2025 թվականին:
«Կարծում եմ՝ այն բանից հետո, երբ մեզ մոտ տեղի կունենա ֆինանսական շուկաների ներդաշնակեցում, 2025 թվականին դա կստեղծի անհրաժեշտ օրենսդրական բազա, որն իր հերթին, նախևառաջ բիզնեսի համար, նպաստավոր պայմաններ կստեղծի ազգային արժույթներով հաշվարկների անցնելու համար»,-նշել է Տիգրան Սարգսյանը, ում վյալներով՝ վերջին չորս տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի երկրների միջև ազգային արժույթներով առևտրում հաշվարկներն աճել են՝ դրանց ընդհանուր ծավալի 60%-ից հասնելով մինչև 75%-ի: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը նշել է՝ դա շատ լուրջ առաջընթաց է, բայց լիակատար անցման համար անհրաժեշտ Է հաշվարկները շահավետ դարձնել բիզնեսի համար: Դա նշանակում Է, որ մեր ուշադրության կենտրոնում պետք Է լինի ֆինանսական ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման թեման, մասնավորապես՝ 2025 թվականին մենք պետք Է ձևավորենք ընդհանուր ֆինանսական շուկա»,- նշել է Տիգրան Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը