Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը «Գազպրոմ Արմենիա»-ին պաշտոնապես տեղեկացրել է սեպտեմբերի 24-ից 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Այս մասին հաղորդել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը։
Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է սեպտեմբերի 24-ին՝ ժամը 07:00-ից: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը