01 05 2023

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նապտակով մայիսի 1-ին՝ ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն, դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:

«Գազպրոմ Արմենիայից» հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ