19 09 2018

Այս տարի հարկատուներին վերադարձվել է 56․5 մլրդ դրամ

Այս տարի հարկատուներին վերադարձվել է 56․5 մլրդ դրամ

2018-ի ութ ամսիների ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է կամ որ նույնն է միասնական հաշվին է մուտքագրվել 56,5 մլրդ դրամի չափով գումար, ինչը ներառում է նաև 2017 թվականի վերջի դրությամբ հաստատված դեռևս չվերադարձված գումարները: Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը:

2017 թվականի ութ ամիսների ընթացքում վերադարձվել էր 37 մլրդ դրամ, այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 52%-ով: Միրզոյանը նշեց՝ սա աննախադեպ աճ է։

«2018-ի ութ ամիսների ընթացքում փոխհատուցվող գումարների գծով շուրջ 53 մլրդ դրամ գումարի չափով իրականացված 560 ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել շուրջ 50 մլրդ դրամի չափով գումարը: Գործում է միասնական հաշիվ փոխհատուցվող գումարների մուտքագրման պարզեցված ընթացակարգ, ինչը վերաբերում է մինչև  20 մլն դրամի չափով հայտերին: Դա վերաբերում է ԱԱՀ-ով զրոյական դրույքաչափով գործարքներին: Առանց ուսումնասիրության նշագրմամբ հայտերից բավարարվել է 131-ը, ինչը պարունակել է 623 մլն դրամի չափով ԱԱՀ»-նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ քննարկվում է պարզեցված ընթացակարգերի չափանիշների մեղմացման հարցը, ինչը, բնականաբար, կբերի ավելի մեծ թվով հարկ վճարողների տվյալ ընթացակարգից օգտվելու հնարավորությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ