ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը МИР 24 հեռուստաընկերությանը հայտնել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, Գրիգորյանն առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի:
«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ պետության արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվ կերպով»,- կարծում է Մհեր Գրիգորյանը։
Հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ ընդգծել է՝ գնալով ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելուն անցնելու մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը