05 09 2018

Amazon-ը մեկ ամսում կրկնեց Apple-ի համաշխարհային ռեկորդը

Amazon-ը մեկ ամսում կրկնեց Apple-ի համաշխարհային ռեկորդը

Համաշխարհային ամենախոշոր առցանց խանութը՝ Amazon-ը, հասել է մեկ տրիլիոն դոլար ցուցանիշին՝ դառնալով տրիլիոնի կապիտալիզացիային հասած երկրորդ ընկերությունն ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։ Այսպիսով ընկերությունը կրկնել է Apple-ի և չինական PetroChina-ի ռեկորդը։

Առևտրային աճուրդի ընթացքում Amazon-ի մեկ բաժնետոմսի արժեքը  հասել է 2020.5 դոլարի: Ընկերության ողջ կապիտալն ընդհանուր հաշվով բաժանված է 487․6 միլիոն մասի։ 

Amazon-ը 2018 թվականին դարձավ երկրորդ ընկերությունը, որի շուկայական գինը հասավ մեկ տրիլիոն դոլարի։ Օգոստոսի երկուսին այսպիսի արդյունքի էր հասել Apple-ը։

2007 թվականին պատմության մեջ առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան հասել է տրիլիոն դոլարի, դարձել է չինական նավթագազային PetroChina ընկերությունը։ Այն ժամանակ, սակայն, նավթի գների անկման պատճառով ընկերությանը չհաջողվեց պահպանել առաջատարի դիրքերը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ