05 09 2018

ՀՀ-ի արտահանման ծավալները չեն բավարարում Բրազիլիայի շուկային․ դեսպան

ՀՀ-ի արտահանման ծավալները չեն բավարարում Բրազիլիայի շուկային․ դեսպան

ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը, սեպտեմբերի 5-ին` լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանը Բրազիլիային առևտրային ոլորտում, հայտնեց, որ հայ գործարարների հետ հանդիպմանը նրանք Բրազիլիային արևային պանելներ են առաջարկել։

«Խնդիրն այն է, որ Բրազիլիայի շուկան շատ մեծ է՝ 50 միլիոն սպառող՝ իրենց գնողունակությամբ: Իսկ Հայաստանի արտահանման 90 տոկոսն ուղղված է Ռուսաստան և տարածաշրջանային շուկաներ: Այսինքն՝ նրանք չեն կարող մտնել ժամանակակից շուկաներ և ապահովել Բրազիլիայի պահանջարկը: Ես փորձում են խթանել, ներգրավվել, բայց առայժմ Հայաստանի արտահանման ծավալները չեն բավարարում Բրազիլիայի շուկային»,- նշեց դեսպանը, ում խոսքով՝ ինքն անձամբ փորձում է խթանել կոնյակի, գինու արտահանումը Բրազիլիա, բայց քանի որ ՀՀ-ում արտադրվող տվյալ ապրանքատեսակների մեծ մասը տարածաշրջան է արտահանվում, ծավալները չեն բավարարում բրազիլական շուկային, և բրազիլացի գործարարների համար ձեռնտու չի լինում ՀՀ-ի հետ համագործակցելը:

Դեսպանի կարծիքով՝ Հայաստանի հետ առավել հեշտ է զարգացնել մշակութային հարաբերությունները։ Դրա համար կան նպաստավոր հիմքեր։ «Հայաստանը Բրազիլիայի համար հեշտ երկիր է, քանի որ վիզային ռեժիմը վերացել է երկու երկրների միջև»,- ասաց նա՝ հիշատակելով, որ 2 տարի առաջ՝ Բրազիլիայում ՀՀ-ի մասին տեսաֆիլմեր ներկայացնելուց հետո, բրազիլացիների հոսքն այստեղ մեծացել է, իսկ ինքը զանգ է ստացել բրազիլական երկու հեռուստաընկերություններից, որոնք ցանկանում են Հայաստանում ֆիլմ նկարահանել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ