Եվրոպան պետք է շարունակի ներքին ինտեգրացիան և մտածի նոր ճգնաժամի մասին, որն անխուսափելիորեն կլինի։ Այս մասին լրագրողներին հայտնել է տնտեսության և ֆինանսների հարցերով եվրակոմիսար Պիեր Մոսկովսկին, գրում է РИА Новости-ն։
«Եվրոպան պետք է շարունակի իր ինտեգրացիան և մտածի հաջորդ ճգնաժամի մասին, որն անխուսափելիորեն կգա»,- ասել է նա։ Այսպես է նա մեկնաբանել Հունաստանի դուրս գալն արտաքին ֆինանսական օգնության ծրագրից, որը երկիրը սկսել էր ստանալ գլոբալ ճգնաժամի ֆոնին և որից չկարողացավ ձերբազատվել մոտավորապես 8 տարվա ընթացքում։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Հունաստանը վերադարձել է տնտեսական աճին, և երկրի երբեմնի հսկայական պակասորդը վերածվել է բյուջետային ավելցուկի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը