13 08 2018

ՀՀ միջազգային պահուստները շարունակում են նվազել

ՀՀ միջազգային պահուստները շարունակում են նվազել

ՀՀ համախառն միջազգային պահուստները 2018 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել են 1 մլրդ 991.9 մլն դոլար։ Այդ թվում՝ 1 մլրդ 986.4 մլն դոլարը արտարժույթով ակտիվներն են, 5.5 մլն դոլարը՝ հատուկ փոխառության իրավունք Արժույթի միջազգային հիմնադրամում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկից։

Մայիսի վերջին միջազգային պահուստների ծավալը 2 մլրդ 7.8 մլն դոլար էր։ Հունիսին՝ մայիսի համեմատ, միջազգային պահուստները նվազել են մոտ 16 մլն դոլարով։

Ամենազգալի նվազումը գրանցվել է ապրիլին։ Եթե մարտի վերջին միջազգային պահուստների ծավալը 2 մլրդ 233.6 մլն դոլար էր, ապրիլի վերջին այդ ցուցանիշը կազմել է 2 մլրդ 30.1 մլն դոլար։

Տեղեկատվությունն առավել մանրամասն՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ