07 08 2018

Մաքսազերծմամբ զբաղվող ընկերությունը չի վճարել շուրջ 120 մլն դրամի հարկային պարտավորություն. ՊԵԿ

Մաքսազերծմամբ զբաղվող ընկերությունը չի վճարել շուրջ 120 մլն դրամի հարկային պարտավորություն. ՊԵԿ

«Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊ ընկերությանը սահմանված որոշակի գումարների դիմաց զբաղվել է ՀՀ-ում գործող տարբեր տնտեսվարողների կողմից Թուրքիայի և Չինաստանի Հանրապետություններից ձեռք բերած խառն ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ, իր գործունեությունը կազմակերպել է հարկային ռիսկային պլանավորմամբ, որի արդյունքում, նախնական տվյալներով, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 120 մլն ՀՀ դրամի հարկային պարտավորություն (առանց տույժ և տուգանքների): Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատավական բաժնից:

Նույն անձին է պատկանել նաև համանման գործունեություն իրականացրած «Պուլման» ՍՊ ընկերությունը:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, ընկերություններում նշանակվել են համալիր հարկային ստուգումներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են և կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ