23 07 2018

SOCAR-ը Վրաստանում 9.5 միլիոն դոլարով նոր գազամուղներ է գնել

SOCAR-ը Վրաստանում 9.5 միլիոն դոլարով նոր գազամուղներ է գնել

Ադրբեջանի կառավարությունը հայտնել է, որ SOCAR Georgia Gas–ը՝ SOCAR պետական ադրբեջանական ընկերության «դուստր» ձեռնարկությունը, Վրաստանի խոշովակաշարերի ընդհանուր 594 հազար գծային մետր երկարությունն է ստացել:

Խողովակաշարերն ընկերությանն են փոխանցվել 21.3 միլիոն լարիի դիմաց անմիջական վաճառքով, որը կազմում է 9.5 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Эхо Кавказа-ն: Ըստ գործարքի պայմանների՝ ձեռքբերված գույքի արժեքը՝ 21.3 մլն լարիի չափով, պետք է ամբողջությամբ վճարվի 48 ամսվա ընթացքում:

SOCAR Georgia Gas-ը ստացել է Կասպի, Գարդաբանի, Զեստափոնի, Զուգդիդի, Օզուրգետիի, Լագոդեխի, Ահմեդի և Օնի շրջանների տարածքի խողովակաշարերը։

«Վրաստանում խողովակաշարեր կառուցում ենք ոչ միայն մենք, այլև պետությունը։ SOCAR-ը պետությունից խողովակաշարերը գնում է ինքնարժեքով վճարի հետաձգմամբ և հետագայում օգտագործում։ Մինչ այդ մենք Վրաստանից խողովակաշարերը գնում էինք 40 մլն լարիով՝ վճարման հետաձգմամբ»,-հայտնել է SOCAR Energy Georgia–ի ղեկավար Մախիր Մամեդովը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ