29 06 2018

Հանրային սննդի օբյեկտները և ավտոգազալիցքավորման ճանապարհային կետերը` ՊԵԿ-ի թիրախում

Հանրային սննդի օբյեկտները և ավտոգազալիցքավորման ճանապարհային կետերը` ՊԵԿ-ի թիրախում

Պետական եկամուտների կոմիտեի գերակա խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բոլոր գործարքների փաստաթղթավորման կարգավորումը, ներառյալ նաև ՀԴՄ-ով իրացումների դեպքում բոլոր կտրոնների տրամադրումը:

Հետևաբար, հարկային մարմինների թիրախում են այն ոլորտները, որտեղ մեծ է կանխիկ դրամաշրջանառությամբ բնակչությանը մատուցվող ծառայությունների կամ առևտրի դեպքում ՀԴՄ կտրոնների չտրամադրման ռիսկերը: Այդ ոլորտների շարքում են նաև հանրային սննդի օբյեկտները և ավտոգազալիցքավորման ճանապարհային կետերը:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը վճռական է խնդիրը կարգավորելու հարցում, և այն հարկ վճարողներն, անկախ իրացման շրջանառությունների մեծ ու փոքր լինելուց և սեփականատերերի ով լինելուց, ովքեր չեն փոխում հարկային վարքագիծը և չեն գործում օրենսդրության շրջանակում, մշտապես գտնվելու են հարկային մարմնի թիրախային խմբերում և պարբերաբար իրականացվող վարչարարության ներքո:

Իսկ ինչ վերաբերում է ՀԴՄ շահագործման կանոնների մեկ տարվա ընթացքում խախտման 2-րդ դեպքին՝ գործունեության կասեցմանը, ապա գործող օրենսդրության համաձայն՝ հարկ վճարողը ինքնուրույն է որոշելու՝ փակել գործունեության օբյեկտը, թե վճարել սահմանված տուգանքը և շարունակել գործունեությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ