22 06 2018

Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել

Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2018թ. հունվար-մայիս ամիսներին 2017թ. հունվար-մայիսի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6%-ով:

Այս տարվա մայիսին ապրիլի նկատմամբ աճը եղել է 10.4%-ով: 2018թ. մայիսին 2017թ. մայիսի համեմատ աճել է 5.4%-ով: Հունվար-մայիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.3%-ով՝ կազմելով 658 մլրդ 249 մլն դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 1.5%-ով՝ կազմելով 180, 299 մլրդ դրամ, շինարարությունը՝ 17.4%-ով՝ 93.687 մլրդ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 10.2%-ով 1,023.295 մլրդ, ծառայությունների ծավալի աճը (առանց առևտրի)  17.5% -ով կազմել է 626.697 մլրդ դրամ:

2018-ի 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը ավելացել է 27.9 տոկոսով, այդ թվում՝ արտահանումը 17.6, իսկ ներմուծումը` 32.8 տոկոսով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ