21 06 2018

Հարկային արտոնություն՝ Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությանը

Հարկային արտոնություն՝ Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությանը

 

ՀՀ կառավարությունը հունիսի 21-ի նիստում որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում «ՎԱԲԱ» ՍՊԸ կողմից 2018թ. հունիսի 19-ից 2019թ. հունիսի 19-ը ներմուծման դեպքում ԱԱՀ գումարը երեք տարի ժամկետով հետաձգել:

Ընդհանուր գումարը կազմում է 102 մլն 935 հազար դրամ, որի շրջանակներում նախատեսում է ներկրել հակակարկտային ցանցի համար նախատեսված 14 ապրանքատեսակ:

Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ՍՊ ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։ Կառավարության հիմնավորմամբ, ընկերությունը կներդնի 2,25 մլրդ դրամ, կստեղծի 320 հազար դրամ միջին աշխատավարձով 24 աշխատատեղ:

Այս ընկերության բաժնետոմսերը պատկանում են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:

Նշենք, որ ընկերության ներդրումային ծրագիրը ստացել է նվազագույն՝ 26 միավոր՝ 50 հնարավորից:

Հիշեցնենք, որ կառավարությունը հունիսի 1-ի և 8-ի նիստերում հարկային արտոնություններ տվեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ